«Արսենալի» հարձակվող Ալեքսիս Սանչեսը հետաքրքրել է ՊՍԺ-ին:
«El Mercurio»-ն գրում է, որ հունվարին` ձմեռային տրանսֆերային պատուհանի բացվելուն պես, փարիզեցիները կփորձեն ձեռք բերել 28-ամյա չիլիացի ֆուտբոլիստին:
Հարձակվողի պայմանագիրն անգլիական թիմի հետ ավարտվում է 2018 թվականին, այնպես որ Ալեքսիսը հանգիստ կարող է բանակցություններ վարել ցանկացած ակումբի հետ:
ՊՍԺ-ն Սանչեսի համար պատրաստ է 10 մլն եվրո վճարել:
Հիշեցնենք` ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Ալեքսիս Սանչեսի համար պայքարում էր «Մանչեսթեր Սիթին», բայց «Արսենալը» բաց չթողեց ֆուտբոլիստին: