Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը կարող է բաց թողել Իսպանիայի առաջնության առաջիկա հանդիպումը, տեղեկացնում է պորտուգալական Abola-ն:
Պարզվում է, որ ուելսցի ֆուտբոլիստը փոխարինվել էր «Բորուսիայի» դեմ խաղում լուրջ վնասվածք ստանալու հավանականության պատճառով:
Բեյլը շուտով բուժզննում կանցնի, քանի որ բժշկական շտաբը գտնում է, որ վնասվածքը ավելի լուրջ է, քանի ակնկալվում էր:
Հիշեցնենք, որ «արքայական» ակումբից վնասվածք ունեն նաև Մատեո Կովաչիչը, Կարիմ Բենզեման, Մարսելոն և Տեո էրնանդեսը