Հանրապետության տարածքում

Սեպտեմբերի 29-30-ը և հոկտեմբերի 1-ին` հատկապես գիշերը և երեկոյան ժամերին, հոկտեմբերի 2-3-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 17-22 մ/վ արագությամբ:

Քամին` արևմտյան՝ 3-8մ/վ:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 1-ին կբարձրանա 2-3 աստիճանով, 2-3-ը կնվազի 4-5 աստիճանով:

Երևանում

Սեպտեմբերի 29-30-ը և հոկտեմբերի 1-ին` հատկապես գիշերը և երեկոյան ժամերին, հոկտեմբերի 2-3-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: