«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Էշլի Յանգը խոստովանել է, որ ցանկանում է մնալ անգլիական ակումբում և երկարաձգել պայմանագիրը:
32-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրը ՄՅՈւ-ի հետ ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո.
«Թիմի համար սրանք զարմանահրաշ ժամանակներ են, ես ցանկանում եմ դրա մի մասը լինել: Ցանկանում եմ տիտղոսներ նվաճել և հանդես գալ հաջողակ թիմի կազմում:
Ինձ համար «Մանչեսթեր Յունյաթեդը» հենց այդպիսին է: Սա Անգլիայի ամենահաջողակ ակումբն է: Ես ինձ այստեղ լավ եմ զգում և հպարտ եմ, որ կրում եմ «Մանչեսթեր Յունայթեդի» ավագի թևկապը: Սա նշանակում է, որ մարզիչը հավատում է ինձ: Ես պետք է փոխհատուցեմ, և կարծում եմ` դա ինձ մոտ ստացվում է»,- Յանգի խոսքերն է փոխանցում «The Telegraph»-ը:
Հիշեցնենք` անգլիացի ֆուտբոլիստը 2011 թվականից է հանդես գալիս «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում: