Եվրոպա լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» 3:1 հաշվով հաղթել է իսպանական «Ռեալ Սոսիեդադին»:
Տանտերերի կազմում երկու գնդակ է խփել ռուսաստանցի հարձակվող Ալեքսանդր Կոկորինը:
26-ամյա ֆուտբոլիստը վերջին երեք խաղերում խփել է 6 գնդակ: Սա նրա երրորդ անընդմեջ դուբլն է մրցաշարում: