«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեւանի կենտրոնում՝ Վերնիսաժի հարակից տարածքում, սեպտեմբերի 14-ին հնչած կրակոցներից հետո ոստիկանությունն ուժեղացված հսկողություն է սահմանել տուժողներից Ալավերդիում քրեական հեղինակություն համարվող Վահագն Աբգարյանի եւ նրա մտերիմների նկատմամբ:
Հիշեցնենք, որ այդ կրակոցների արդյունքում սպանվել էր Գագիկ Մոսինյանը, իսկ Վահագն Աբգարյանը մարմնական վնասվածքով տեղափոխվել էր հիվանդանոց:
Հնչած կրակոցները Ալավերդի քաղաքում գործող երկու հանցավոր խմբավորման միջեւ տարիներ շարունակ լարվածության դրսեւորում էր. մի կողմում Վ. Աբգարյանն է, մյուս կողմում՝ նրա հեռավոր ազգական Տարոն Աբգարյանը, որի թիմի անդամներին՝ Ալբերտ Բլբուլյանին եւ Արմեն Կարադավիդովին, մեղադրանք է առաջադրվել կրակոցների համար. այժմ նրանք գտնվում են հետախուզման մեջ:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Վ. Աբգարյանը Երեւան է եկել միջադեպից մեկ օր առաջ, հանդիպումներ ունեցել, իսկ հաջորդ օրն էլ տեղի են ունեցել կրակոցները. եւ նա չի բացառել, որ տեղի ունեցածն այդ հանդիպման հետեւանք է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում