Սակավաքնության սարսափելի հետևանքներ, որոնք կստիպեն Ձեզ փոխել Ձեր ապրելաձևը:
Արտաքին տեսքի վատթարացում
Իսկ Դուք ինչպե՞ս էիք մտածում: Դա հաստատել են Ստոկհոլմի Կարոլինյան ինստիտուտի գիտնականները: Արդյունքում՝ արտաքին վատ դրսևորումների թվին դասվեցին` ուռած կոպերը, բերանի կախված անկյունները, գունատ մաշկը և արտաքինի վատթարացման այլ սիմպտոմներ: Հետազոտմանը մասնակցեցին 10 մարդ, որոնք կամավոր համաձայնեցին արթուն մնալ 31 ժամ: 40 դիտորդների կողմից «առաջ և հետո» ֆոտոպատկերների համեմատման հետևանքում արվեց եզրակացություն. էքսպերիմենտի յուրաքանչյուր մասնակից այդքան ժամ արթուն մնալուց հետո ունի հոգնած, ոչ առողջ և դժբախտ տեսք:
Անսթափություն
Դուք բառիս բուն իմաստով կլինեք ալկոհոլային հարբածության նմանվող վիճակում: Գիտականորեն ապացուցվել է, որ արյան բաղադրության մեջ ալկոհոլի 0.05 առկայութան դեպքում էլ, 17 ժամ անքնության դեպքում էլ մարդու վարքագիծը նույնն է: Ձեր քնկոտությունը կհանգեցնի մտածողության վատթարացման, ուշադրության կենտրոնացման իջեցման և ռեակցիայի դադարեցման:
Ստեղծագործական կարողությունների կորուստ:
Արյան ճնշման բարձրացում
Քիչ քնելու դեպքում առանձնահատուկ զգույշ պետք է լինեն հիպերտոնիկները:
Մարդիկ, որոնք չեն քնում հինգ ժամից ավելի, պետք է պատրաստ լինեն արյան ճնշման կտրուկ տատանումներին և ինքնազգացողության վատացմանը:
Ինտելեկտուալ կարողությունների իջեցում
Կյանքի որակը կարող է էականորեն իջնել, հիշողության և մտավոր կարողությունների վատթարացման հետևանքով, այնպես որ, մտածեք այն մասին, որպեսզի շատ քնեք, եթե Ձեզ համար կարևոր է մասնագիտական աստիճաններով վերև բարձրանալը:
Իմունիտետի իջեցում
Քունը նպաստում է վիրուսից պաշտպանող սպիտակուցի արտադրմանը: Եթե Դուք քիչ եք քնում, ավտոմատիկորեն իջեցնում եք Ձեր իմունիտետը:
Վաղաժամ ծերացում
Հարյուրավոր քսուքներ և թանկարժեք կոսմետիկ պրոցեդուրաներ չեն կարող պահպանել Ձեր երիտասարդությունը, եթե Դուք քիչ եք քնում: Ըստ հետազոտման արդյունքների, 30-49 տարեկան կանանց մոտ մաշկը երկու անգամ ավելի արագ է ծերանում քիչ քնլու ժամանակ:
Ավելորդ քաշ
Թեստի արդյունքները ցույց տվեցին, որ օրվա մեջ 20 ժամ արթուն մնալը հանգեցնում է ճարպակալման 73 տոկոս հավանականության: Սրա պատճառը «գրելին» հորմոնն է, որն առաջանում է օրգանիզմի հոգնածության ժամանակ և ուժեղացնում է քաղցի զգացողությունը:
Մրսածություն
Անբավարար քունը դանդաղեցնում է նյութափոխանակությունը, որը հանգեցնում է մարմնի ջերմաստիճանի իջեցման:
Հոգեկան խանգարումներ
Հոգեկան խանգարումները 4 անգամ ավելի շատ կարող են առաջանալ անբավարար քնի ժամանակ: Որոշ դեպքերում երկար չքնելուց մարդու մոտ առաջանում են սուիցիդի մտքեր:
Ոսկորների վնասում
Սա դեռևս տեսություն է, բայց առնետների վրա կատարված հետազոտությունները ապացուցում են այդ տեսությունը:
Գիտնականները հաստատում են, որ ինչ-որ խելոք բան հնարելու շանսերը շատ քիչ են, եթե Դուք կանոնավոր կերպով քիչ եք քնում: Այսպիսի հայտարարության համար հիմք է ծառայել զինվորականների նկատմամբ կատարած հետազոտումը, որի ժամանակ վերջիններս չեն քնել երկու օր և չեն կարողացել ոչ մի խելոք կամ ստեղծարար բան մտածել: