«Բավարիայի» կիսապաշտպան Արյեն Ռոբենը քննադատել է մյունխենցիների նախկին գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիին:
Սեպտեմբերի 28-ին իտալացի մասնագետն, ինչպես հայտնի է, հեռացվել է զբաղեցրած պաշտոնից:
Հոլանդացի ֆուտբոլիստը հայտարարել է, որ «Բավարիայի» երիտասարդական թիմում ավելի լավ են մարզում, քան դա անում էր Անչելոտին.
«Երիտասարդական թիմում իմ տղաներին ավելի լավ են մարզում, քան դա անում էր Անչելոտին «Բավարիայում»,- Ռոբենի խոսքերն է փոխանցում «ESPN»-ը:
Նշենք` Անչելոտիի հեռացման օրը կիսապաշտպանը հրաժարվել էր որևէ կերպ մեկնաբանել գլխավոր մարզչի աշխատանքը: