Այսօր «Ելակետ» մամուլի ակումբում տեղի ունեցած «Շիրակի պետական համալսարանի շուրջ ծավալված սկանդալն ու հասունացող նոր իրադարձությունները» թեմայով ասուլիս ժամանակ բանախոս Գագիկ Համբարյանն ասաց. «Պարոն Մինասյանի առաջին հանցագործությունն այն է , որ մինչև օրս ոչ մի դասախոս պայմանագիր չի կնքել բուհի հետ, մենք փաստորեն ապօրինի ենք աշխատում, մինչդեռ ոչ մի այլ համալսարանում նման բան երբեք չես գտնի»։
«Մինասյանի ռեկտոր դառնալուց հետո ոնչնչացվել են ահռելի թվով գրքեր, պատճառաբանելով, որ դրանք արդեն պիտանի չէին օգտագործման. հին են և մաշված»


