Մեքսիկայի հեռուստաընկերությունների մեկը տեսանկարել է, թե ինչպես է ՉԹՕ-ն մոտենում և ընկղմվում հրաբուխի խառնարանի մեջ: Տեսանյութում երևում է, թե ինչպես է ՉԹՕ մոտենում, այնուհետև դանդաղեցնում արագությունը, թեքվում և ընկղմվում հրաբուխի մեջ:

Տեսանյութը կատարվել է մայիսի 30-ին երեկոյան ժամը 20:30 Televisa հեռուստաընկերության աշխատակիցների կողմից,որը լուսաբանում է հրաբուխի շուրջ տեղի ունեցող զարգացումները, որը այդ պահին ակտիվություն է ցուցադրել: Լրագրողները այդպիսով միայն ցանկանում էին կատարել գեղեցիկ նկարներ, սակայն ոչ մի կերպ հույս չունեին նման հաջողության:

Տեղական լրատվական միջոցները և ՉԹՕ-ներով զբաղվող մասնագետները միանգամից եզրահանգել են, որ իր բարձրությամբ երկրորդ բարձունքը Մեքսիկայում իրականում այլմոլորակայինների կենտրոն է: Երկրի պաշտպանության նախարարությունը տեսանյութի ստույգությունը, սակայն այդ չբացահայտված օբյեկտը ոչ թե եղել է թռչող ափսե, այլ ընդամենը մետեորիդ: Այս մասին հաղորդում է Vesti.ru-ն: