«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանն այսօր Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Հիմա գանք ամենակարևորին՝ էսօրվա հակաթրքության ծագմանը, ինչը շատերին թվում ա հայրենասիրության բարձրագույն դրսևորում: 1921թ. Լենինն ու Քեմալ Աթաթուրքը ռուսական ու թուրքական կայսրությունների մեջ կիսեցին Հայաստանը՝ ոչնչացնելով հայոց անկախ պետությունը: Արգելվեցին նույն Ռաֆայել Պատկանյանի ու մյուսների հակաթուրք ստեղծագործությունները: Թուրքը այլևս հային թշնամի չէր համարվում, քանի որ ռուսի եղբայրն էր դարձել: Երկրորդ աշխարհամարտի ժամանակ, երբ Ստալինը որոշեց սովետական ժողովուրդների հայրենասիրական ոգին բարձրացնել՝ պատերազմում հաղթելու համար, սկսեցին բոլոր գաղութներում հայրենասիրական գործեր ստեղծագործել: Հայաստանում նույնպես գրվեցին պատմավեպեր: «Վարդանանք», «Պապ թագավոր» և այլն: Նկարահանվեց «Դավիթ Բեկ» ֆիլմը: Բայց ոչ մի ստեղծագործություն, կինո թե պատմավեպ ուղղված չէր ընդդեմ թուրքերի: Բոլորը վերաբերում էր պարսիկների դեմ մղված ազատագրական պայքարին: Որ էդ ստալինյան ժամանակներում ոչ ոք հարց չէր տա, թե խի թուրքերի դեմ ոչինչ չի գրվում, հասկանալի է, բայց էդ հակաթուրքերը հիմա խի՞ էդ հարցը չեն տալիս, իրենք իրենց: Որովհետեվ տգե՞տ են, թե՞ ԿԳԲ-ի գործակալ: Իրանք կիմանան: Հիմա հասանք գլխավորին: Երբ Թուրքիան 1952թ. ընդգրկվեց հակասովետ ՆԱՏՕ-ի բլոկ, Ռուսաստանը որոշեց, որ Թուրքիան ոտնահարել ա 1921թ. ռուս-թուրքական եղբայրության պայմանագիրը: Այ սրանից հետո միայն Ռուսաստանը պատվեր իջացրեց Հայաստանում ստեղծել հակաթուրք ստեղծագործություններ՝ հայերի արյան մեջ դարձյալ ներարկելով կույր հակաթրքությունը: էլ «Մխիթար սպարապետ», էլ «Ռանչպարների կանչը» ու սենց լիքը գործեր: Նույնիսկ չխորշեցին Խաչատուր Աբովյանի կորուստը բարդել թուրքի վրա:Ինչո՞ւ եմ գրում՝ չխորշեցին, քանի որ մինչև Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ի մեջ մտնելը դասագրքերում գրված էր, թե ցարական կառավարությունը «սև կառետով գիշերը տարավ Աբովյանին»: Այ սենց էին ձեռ առնում մի ողջ ժողովրդի ազգային զգացումները՝ ընդամենը մի քանի տարվա մեջ իրար հակասող պատմություն գրելով ու մանիպուլյացիայի ենթարկելով: Հետո, էս հակաթուրք քարոզի արդյունքը եղավ այն, որ հայերի մեջ գտնվեցին մարդիկ, ովքեր սկսեցին պահանջել Թուրքիայից հայոց հողերը: Ռուսները սկսեցին դատել հայերին, քանի որ հայերը չափը անցնում էին: Քանի որ ռուս-թուրքական պայմանագրում կետ կար, որտեղ ռուսները պարտավորվել էին դատել բոլոր նրանց, ովքեր Թուրքիային հողային պահանջ կներկայացնեն: Թուրքատյացներ, հիմա էս, ինչ որ գրում եմ, կարաք ստուգեք: Բացեք ռուս-թուրքական պայմանագիրը և կհամոզվեք: Ռուսները դատում էին, իսկ հայերը չէին հասկանում, թե ինչու: Նրանց հայտնի չէր պայմանագրի այդ կետը: Բայց եղան մարդիկ, որ հակաթրքությունից սկսեցին վեր կանգնել, հասկացան, որ դա հրահրել ա ԿԳԲ-ն ու կառավարում ա: Էս մարդիկ բարձրացրին Հայաստանի անկախության հարցը: Որքան անկախականները շատանում էին (թեկուզ բանտ նստելու գնով), այնքան ԿԳԲ-ն հակաթրքությունը ուժեղացնում էր հայոց մեջ: Ժողովրդին անկախությունից վախեցնելու համար, որպեսզի ստրուկ պահեր բոլոր հայերին, նաև ձեզ, այյյյյյյ հակաթուրքեր: Ես ձեզ միշտ հակաթուրք եմ ասելու, բայց ոչ երբեք հայրենասեր: ԿԳԲ-ն անկախությունը խեղդելու համար ձեր արյան մեջ ներարկել ա հակաթուրք լինելը: 88թ. էլ հող ուզելը հակադրեցին անկախության գաղափարին, բայց պարտվեցին: Հիմա էլ ա նույնը լինելու: Ովքեր ազնիվ մոլորյալ են, կներվեն, ովքեր գործակալ՝ ոչ: Հիմա ձեզ հարց եմ տալիս, այյյյյյ հակաթուրքեր, եթե հայրենասիրությունից եք հակաթուրք (ոչ թե ԿԳԲ-ի զակազով), ուրեմն պտի նույն կրքոտությամբ հանդես գաք ռուսների սապոգի դեմ: Թե չէ ի՞նչ տարբերություն՝ Հայաստանը ում գաղութն ա, ռուսի՞, թուրքի՞, ամերիկացու՞, թե՞ գերմանացու: Հայրենասերը չի կարա անկախ պետությանը դեմ լինի, կամ թուրքի զինվորին դեմ լինի, ռուսի սապոգին՝ կողմ: Դե գրեք, որ դեմ եք ռուսական բազաներին, եթե հայրենասեր եք: Թե՞ «Մաուգլի» մուլտի շակալն եք, թաքնվեք վագրի ոռը ու գոռաք՝ «Ա մի ույդյոմ նա սևեռ»: Գիտեմ, ձեզնից շատերը ռուսական բազայի հետ փախնելու են հենց «սևեռ»: Չեն կանգնելու թուրքի դեմ: Հայաստանը էսօր պայքարում ա ռուսի դեմ, իրա անկախության համար, մեր վերջի գաղութարարի դեմ, դուք, էդ պայքարը թողած, թուրք եք հայհոյում: Վստահ եմ՝ Թուրքիայում ապրեիք, կհայհոյեիք ոչ թե թուրքին, այլ դարձյալ նախորդին, այսինքն՝ բյուզանդացուն: Չէ՞ որ միշտ նախորդին հեշտ ու անպատիժ ա հայհոյելը: Համ էլ հայրենասեր կարաք ձեզ երևակայեք: Հարյուր տարի ա ռուսը ձեզ հալածում ա, ծախում ա ձեր ազգային շահերը, հենց նույն թուրքին, բայց դուք թուրք եք հայհոյում: Ձեզ հայրենասեր երևակայելու համար դեռ լավ ա Բյուզանդիային չեք հայհոյում: Չնայած դա էլ հեռու չի ձեզնից: Եթե ռուսը որոշի, որ ձեր բարեկամը թուրքն ա, իսկ թշնամին՝ հույնը, վստահ եմ, որ ձեզնից շատերը հենց այդպես էլ կանեն: Ոնց որ նախկինում՝ մինչև 1950-ականները: Դե հո դեմ չե՞ք գնալու ձեր մեծ ախպորը ու հայտնվեք բանտերում: Ոբշմ, պետք ըլնի՝ էլի կգրեմ: Բայց դուք կերտված եք ռուսական ԿԳԲ-ի կողմից՝ որպես զոմբի: Ձեր միջից հակաթրքությունը հանեն՝ կդադարեք հայրենասեր լինելուց: Էսքանն էլ գրեցի ձեր միջի հավանական ազնիվների համար, ովքեր գուցե մի բան կհասկանան: Մի բան էլ ասեմ՝ եթե որևէ մեկը կուզի ինձ պատասխանել, կկարդամ ու կվիճեմ միայն էն «հակաթուրքի» հետ, ով կտպի գոնե մի նյութ, որտեղ հրապարակավ պահանջել ա ռուսական զորքերի դուրս բերումը Հայաստանից: Էդ դեպքում միայն կհավատամ իրա անկեղծությանը: Ու դեմ ա հանդես եկել ռուս-թուրքական պայմանագրին: Եթե նման որևէ նյութ չդնի, բայց փորձի հետս վիճել հայրենասիրության իր անկեղծ զգացումից, նախապես ասեմ՝ իմ կողմից համարվելու է ԿԳԲ-ի ագենտ, ու միայն հայհոյանք է ստանալու: Երկրորդ անգամ եմ կրկնում, հատուկ բութերի համար, չի կարա ազնիվ հայրենասերի հայրենասիրությունը լինի ընտրողաբար՝ թուրքին դեմ, ռուսին կողմ: Առայժմ էսքանը: Բայց չթողիք՝ քնեմ:
Այս թեմայով
Երևանի քաղաքապետն այցելել է Լոս Անջելեսի տրանսպորտի կառավարման կենտրոն (վիդեո)
Բայդենը Ուկրաինային օգնության նոր փաթեթ է պատրաստում
ՉԼ․ «Ռեալի» հակառեկորդը
Արփինե Սարգսյանն ազատել է համակարգի թիվ մեկ «գործակալին»․ «Հրապարակ»
Վրացի ընդդիմադիր առաջնորդը հայերի մասին ոչ կոռեկտ արտահայտություններ է արել․ «Փաստ»
Հայաստանում կան փակ ճանապարհներ. Տիգրանաշենի ոլորաններում, Աշոցքում, Արագածում, Ջերմուկում ձյուն է տեղում
ԱԺ-ում արցախցիների հարցը կքննարկեն
Կսահմանվի մանկապատանեկան մարզադպրոցների անվանակոչության կարգ․ «Փաստ»
Ինքնապաշտպանության բնազդ էլ չունեն․ «Հրապարակ»
Երկար ժամանակով լույս չի լինելու
Լարսի ճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար
Հայտնի են «Նոա» – «Վիկինգուր» խաղի մրցավարները
Դոնալդ Թրամփը հայտնել է, թե ում է դիտարկում Ուկրաինայի հարցով հատուկ ներկայացուցչի պաշտոնում
Լիբանանի բանակը դիրքավորվում է երկրի հարավում. լրատվամիջոցներ
Ադրբեջանի ԱԳՆ-ն սպառնացել է Լեհաստանի նախագահին հայ-ադրբեջանական սահման այցելությունից հետո
44-օրյա պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի զեկույցը չի հրապարակվում. Անդրանիկ Քոչարյանը պաշտոնն է պահում. «Ժողովուրդ»
Հաջորդը ով կլքի ԲԴԽ-ն. դատական համակարգում լուրեր են պտտվում. «Ժողովուրդ»
Դեպի Ղազախստան ամերիկյան ավտոշուկայից մեքենաների գործարքները շարունակվում են` առանց Հայաստանի. «Ժողովուրդ»
Գյումրու ՔՊ ղեկավարը թմրանյութի մեկ թեստ է հանձնել. արյան և մազի հետազոտությունները չկան. «Ժողովուրդ»
Արծրուն Հովհաննիսյանը կրկին ՊՆ-ում է․ «Ժողովուրդ»
Նոյեմբերի 28-ի աստղագուշակը
Եղանակը Հայաստանում
Բայդենը 24 մլրդ դոլար է խնդրել Կիեւին օգնելու եւ զինապաշարները լրացնելու համար. Politico
Գիտնականներն ուսումնասիրում են գենային թերապիայի մոտեցումը՝ մարդկային ընկերքի ամրապնդման նպատակով
Չեմպիոնների լիգա․ Օրվա հանդիպումները
Բայդենը Ուկրաինային օգնության նոր փաթեթ է պատրաստում
Դոնալդ Թրամփը հայտնել է, թե ում է դիտարկում Ուկրաինայի հարցով հատուկ ներկայացուցչի պաշտոնում
Բայդենը 24 մլրդ դոլար է խնդրել Կիեւին օգնելու եւ զինապաշարները լրացնելու համար. Politico
Իրանը ողջունում է հրադադարի համաձայնագիրը Լիբանանի և Իսրայելի միջև
Ուկրաինան 3 օրում արևմտյան հեռահար զենքով 2 հարված է հասցրել Կուրսկի մարզում գտնվող թիրախներին. ՌԴ Պ...
Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը կքննարկի Լիբանանում հրադադարի մասին համաձայնագիրը
Երևանում կայացավ Վիկ Գերամիի ֆիլմի ցուցադրությունը
Մարդինում հայկական եկեղեցին մնացել է առանց համայնքի․ այնտեղ այժմ միայն մեկ հայ է աղոթում
Ելենա Փինջոյանի որդին մահացել է՝ ընկնելով պատուհանից
Պաֆոսի քաղաքապետարանը հայ համայնքի պահանջով փոխել է Թալեաթ Փաշայի փողոցի անունը
Սփյուռքահայ կամավոր բժիշկները հայրենիքում են
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Վրացի ընդդիմադիր առաջնորդը հայերի մասին ոչ կոռեկտ արտահայտություններ է արել․ «Փա...
1
Արփինե Սարգսյանն ազատել է համակարգի թիվ մեկ «գործակալին»․ «Հրապարակ»
2
Արծրուն Հովհաննիսյանը կրկին ՊՆ-ում է․ «Ժողովուրդ»
3
Դեպի Ղազախստան ամերիկյան ավտոշուկայից մեքենաների գործարքները շարունակվում են` առ...
4
Հաջորդը ով կլքի ԲԴԽ-ն. դատական համակարգում լուրեր են պտտվում. «Ժողովուրդ»
5
«Ռոբերտ Քոչարյանը կաշառակեր է և դա ընդունում է». Դանիել Իոաննիսյան
«Կադրերում պարեկների կողմից ***ված քաղաքացին է». Դանիել Իոաննիսյան
Հարսանիք՝ պաշարված Արցախում
Հայկական ավիացիան գուցե հիմա մեզ պետք գար, եթե ոչնչացված չլիներ, ի՞նչ կասեք, պարո՛ն Վարդանյան
«Ինչպե՞ս ստացվեց, որ այսքան մարդ հատեց ադրբեջանական անցակետը». Մարատ Եգանյան
Արփինե Սարգսյանն ազատել է համակարգի թիվ մեկ «գործակալին»․ «Հրապարակ»
Վրացի ընդդիմադիր առաջնորդը հայերի մասին ոչ կոռեկտ արտահայտություններ է արել․ «Փաստ»
Հայաստանում կան փակ ճանապարհներ. Տիգրանաշենի ոլորաններում, Աշոցքում, Արագածում, Ջերմուկում ձյուն է տ...
ԱԺ-ում արցախցիների հարցը կքննարկեն
Կսահմանվի մանկապատանեկան մարզադպրոցների անվանակոչության կարգ․ «Փաստ»