Երևանի քաղաքագլուխ՝ Մ. Մուսինյան
Վարչության անդամներ՝ Ա. Աստվածատրյան, Ա. Շարաֆյան
23 հուլիսի, 1920 թվական
ՍԱԿԱԳԻՆ ԿԱՌՔԵՐԻ ՀԱՄԱՐ
Քաղաքում, ինչպես նաև մինչև երկաթուղու նոր կայարան – 200 ռուբլի
Մինչև Նորքի կամուրջ – 300 ռուբլի
Մինչև գերեզմանատները – 400 ռուբլի
Նորք – 600 ռուբլի
Նորք գնալ և վերադառնալը կես ժամ սպասելով՝ 1000 ռուբլի
Կոնդ – 300 ռուբլի
Քաղաքից երկաթուղու հին կայարան և հակառակը՝ 500 ռուբլի
Երկաթուղու հին կայարանը և վերադառնալը 15 րոպես սպասելով՝ 800 ռուբլի
Ժամը կառքով ման գալը՝ 600 ռուբլի
Ժամը կառքով զբոսնելը՝ 1000 ռուբլի
Գիշերը ժամը 12-ից հետո մինչև առավոտյան ժամը 7-ը՝ սակագինը կրկնակի
Սակագնից բարձր պահանջողների կամ զբաղված լինելու պատրվակով կառքը չտրամադրողի մասին բողոքել քաղաքային վարչության կոմիսար Թևոսյանին և կամ արտակարգ դատարանին՝ պատասխանատվության ենթարկելու համար:
Յառաջ, ՀՅԴ, թիւ 158, չորեքշաբթի, 28 յուլիս, 1920թ
—-
1920 թվականի ամռանը ռուբլու գնողունակության մասին գաղափար կազմելու համար նշենք, որ Յառաջ թերթի մեկ համարի արժեքը 25 ռուբլի է – ԱՆԻ
Լուսանկարում՝ Երևանը 20-րդ դարի առաջին տասնամյակներին, Աստաֆյան՝ այսօր Աբովյան փողոցը
Նյութի աղբյուրը՝ aniarc.am