Ամերիկայի Այդահո նահանգի 102 ամյա բնակչուհի Դորոթի Քասթերը որոշել է իր ծննդյան 102-րդ տարեդարձը նշել օդապարիկով թռչելով: Կինը չի վախեցել թռիչք կատարել 150 մետր բարձրություն ունեցող կամրջից: Այս մասին հաղորդում է KTVB-ին:

Ամերիկուհին խոստովանել է, որ ծրագրել էր տոնը ավելի հանգիստ նշել, քան 2012 թվականին, երբ նա իշել է կիրճի վրա ձգված ճանապարհի միջոցով: «Սկզբում ես պլանավորել էի օդապարիկով թռիչ կատարել ինքնաթիռից, սակայն այնուհետև փոշմանել է և որոշել ավելի հանգիստ նշել ծնունդը: Սակայն բանը կայանում է նրանում, որ իմ թոռները նվիրել են ինձ թռիչք կամրջից»,- նշել է տարեց կինը:

Կասթերը թիչքը կատարել է Թվին Փոլս քաղաքում Փերայն կամրջի վրայից: Այն միակն տեղն է ԱՄՆ-ում, որի վրայից թռիչքները թույլատրված են տարվա բլոր եղենակներին առանց որևէ համաձայնագրի:

Թռիչքը կատարելուց հետո Դորոթին խոստովանել է, որ երկարակեցության ոչ մի գաղտնիք չունի: «Ես երբևիցե չեմ մտածում տարիքի մասին: Ես ուղղակի ապրում եմ, հաճույք եմ ստանում կյանքից և անում եմ այն ամենը, ինչ ցանկանում եմ»,- նշել է նա: