Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Իսկոն 2018թ. աշխարհի առաջնության որակավորման փուլում Ալբանիայի ընտրանու նկատմամբ (3-0) հաղթանակից հետո խոսել է թիմի պաշտպան Ժերար Պիկեի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:
«Բարսելոնայի» ֆուտբոլիստը երեկվա ամբողջ հանդիպման ընթացքում սուլոցների է արժանացել երկրպագուների կողմից, քանի որ հրապարակայնորեն ավելի վաղ կողմ էր արտահայտվել Կատալոնիայի անկախության գաղափարին և մասնակցել կազմակերպված հանրաքվեին.
«Ցավալի է, որ Իսպանիան այսպիսի պահեր է ապրում: Դժվար է, երբ ֆուտբոլը խառնվում է քաղաքականության հետ:
Պիկեն կարևոր է մեզ համար: Նա հավաքականում է արդեն 15 տարի: Նրա հավատարմությունը հավաքականին երբեք կասկածի տակ չի դրվել: Մարդիկ կարող են սուլել և ասել, ինչ ցանկանում են: Նա ամեն ինչին շատ նորմալ է արձագանքում»,- Իսկոյի խոսքերը մեջբերում է Marca-ն: