ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Էնդրյու Շեֆերը (ԱՄՆ) եւ Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) հոկտեմբերի 6-ին հանդիպել են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, հոկտեմբերին 7-ին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին՝ նախապատրաստելու երկու երկրների նախագահների առաջիկա հանդիպումը եւ հստակեցնելու քննարվելիք հարցերի շրջանակը։
Համանախագահներն իրենց հայտարարության մեջ նշել են, թե երկու նախագահներն էլ հաստատել են իրենց պատրաստակամությունը՝ վերսկսել բանակցությունները հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու նպատակով։
Հանդիպման մասին տեղեկությունը կհրապարակեն շահագրգիռ կողմերը առաջիկայում։