Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հոկտեմբերի 9-ին՝ ժամը 06:59-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւան քաղաքի Բաղրամյան պողոտայի թիվ 68 շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկում:
Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ եւ արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:41-ին, մարվել՝ 07:50-ին:
Այրվել են 47-րդ բնակարանի (2-րդ հարկ) ննջասենյակը (մոտ 20 քմ) եւ խոհանոցը (6 քմ)՝ գույքով, ջերմահարվել՝ պատշգամբը (2 քմ), իսկ 50-րդ բնակարանում (3-րդ հարկ)՝ պատուհանի 3 փայտե շրջանակները եւ վարագույրը:
Թիվ 47 բնակարանի ննջասենյակում՝ անկողնում, հայտնաբերվել է 77-ամյա Ռուբիկ Հ.-ի դին, որը, մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը դուրս է բերվել բնակարանից:
42-ամյա Աշոտ Հ.-ն ծխահարվել է, ում շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան օգնություն: