Մեղրի բուժական հատկությունների մասին հայտնի է յուրաքանչյուրին: Սակայն ինչ կլինի, եթե մեղրը խառնենք բանանի հետ: Զարմանալի փաստ. բանանը մեղրի հետ հազի դեմ լավագույն միջոցներից մեկն է:
Բանանը հազի դեմ
Զարմանալի է, թե ինչպես այդքան արդեն սովորական միրգը կարող է ազատել չոր հազից: Բանանը հարուստ է վիտամիններ B, PP, A և C-ով: Բանանում պարունակվում է մեծ քանակությամբ թաղանթանյութ, սախարոզա, կարոտին, ֆերմենտներ, կալիում, մագնիում, երկաթ և այլ օգտակար միկրոէլեմենտներ և հանքանյութեր:
Մրգի այսպիսի կազմը օգնում է բարձրացնել իմունիտետը, հետևաբար բանանը հանդիսանում է շատ օգտակար մթերք անգինայի և այլ ինֆեկցիոն հիվանդությունների բուժման ժամանակ: Իսկ մեղրի օգտակար հատկությունների մասին կարելի է ժամերով խոսել:
Հազի դեմ բանանով և մեղրով պատրաստված միջոցը կրկնակի հարված է հասցնում ինֆեցկիային, խթանում է օրգանիզմի կենսական ուժերի վերականգնումը և արագացնում է բուժման պրոցեսը:
Բաղադրիչներ
1. Բանան – 2 հատ
2. Մեղր – 2 ճ/գ
3. Ջուր – 400 մլ
Պատրաստման եղանակը
1. Կաթսայի մեջ լցնել ջուրը և դնել ցածր կրակի վրա: Հասցնել եռման և անջատել: Հասած բանանները լվանալ և կեղևազրկել: Մրգի փափկամիսը մանրացնել բլենդերի օգնությամբ, կամ տրորել պատառաքաղով:
Բանանի խյուսը ավելացնել եռացած ջրին, դանդաղ խառնել՝ մինչև միասեռ զանգված ստանալը:
4. Երբ խառնուրդը սառչի, ավելացնել 2 ճ/գ մեղրը և լավ խառնել: Դեղամիջոցը պատրաստ է:
Մեղրով և բանանով պատրաստված դեղամիջոցը պետք է ընդունել օրը 3-4 անգամ սնունդ ընդունելուց կես ժամ առաջ կամ հետո: Խորհուրդ չի տրվում այս միջոցը տալ մինչև 1 տարեկան երեխաներին:
Իսկ մեծահասակները կարող են օգտագործել 1-2-ական ճ/գ՝ նախօրոք տաքացնելով այն: Օգտագործել այս խառնուրդը խորհուրդ է տրվում ոչ պակաս քան մեկ շաբաթ:
Նյութի աղբյուրը` 168.am