«Սարդարապատ» շարժման առջնորդ Ժիրայր Սեֆիլյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.«Քաղաքացիական հասարակության առողջ տարրերը կարող են հեռանկար ունենալ միայն այն դեպքում, երբ համախմբվեն իրենց ներուժից նոր քաղաքական դաշտ և նոր ներկայացուցչական համակարգ ձևավորելու շարժման մեջ, որպեսզի փոխարինեն առկա ապազգային ու հակամարդկային համակարգին և կայանալու անընդունակ, քայքայված ու փոշիացող նրա քաղաքական դաշտին: Քաղաքացիական ներկայիս ուժերը պարտավոր են գնալ այդ ճանապարհով, հակառակ պարագայում հանցավոր վարչախումբը ավարտին կհասցնի երկիրը բաց սահմաններով համակենտրոնացման ճամբարի վերածելու իր ծրագիրը, որի կարգախոսն է «ստրկացիր կամ հեռացիր»:

Զգալի դեր կարող է խաղալ նաև արտերկրաբնակ հայության ակտիվ մասը, որի քաղաքացիական ներուժը կարևոր է հայաստանյան քաղաքացիական դաշտի հզորացման և նրանից նոր քաղաքական դաշտ ու ներկայացուցչական մարմիններ ձևավորելու հարցում»: