Հայաստանի և Բելառուսի ֆուտբոլի ֆեդերացիաների միջև ընթացող բանակցություններն ընկերական խաղ անցկացնելու կապակցությամբ ավարտվել են:
Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:
Համաձայն երկու կողմերի միջև կնքված համաձայնագրի՝ Հայաստան-Բելառուս ընկերական հանդիպումը կկայանա նոյեմբերի 9-ին՝ Երևանում:
Հայաստանի ազգային հավաքականը, հնարավոր է, ևս մեկ ընկերական հանդիպում անցկացնի նոյեմբերին: Այդ մասին կտեղեկացնենք պաշտոնական հաստատում լինելուն պես: