Կատալոնական «Բարսելոնան» հետաքրքրված է անգլիական «Տոտենհեմի» կիսապաշտպան Դելի Ալիի ծառայություններով:

Կատալոնացիները ձեռք կբերեն Ալիին այն դեպքում, եթե չստացվի համաձայնության գալ «Լիվերպուլի» և Կոուտինյոի հետ: Այդ մասին հաղորդում է Sport.es-ը:

«Բարսելոնայի» և «Ռեալի» հետաքրքրվածությունից դրդված «Տոտենհետմի» ղեկավարությունը պատրաստ է նոր պայմանագիր առաջարկել քսանմեկամյա ֆուտբոլիստին: Ըստ նոր պայմանագրի Ալին 90 հազար եվրո կստանա ներկայիս 55-ի փոխարեն և Գարի Կեյնից հետո կդառնա «Տոտենհեմի» 2-րդ ամենաշատ վարձատրվող ֆուտբոլիստը :