Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Տիտեն կիսվել է աշխարհի 2018 թվականի առաջնությունից ունեցած սպասելիքներով.
«Բրազիլիան իր խաղի և գրանցած արդյունքների շնորհիվ ֆավորիտ է համարվում աշխարհի առաջնությունում:
Ես չգիտեմ` արդյոք Բրազիլիան կհաղթի՞ մրցաշարում, բայց մեր թիմի խաղամակարդակն ինձ հպարտություն է պարգևում: Այո, մենք միանշանակ ֆավորիտ թիմերից մեկն ենք: Կարողացել ենք համատեղել դիտարժան խաղը մրցունակության հետ:
Հիմա շատ ուժեղ է Ֆրանսիայի հավաքականը: Այնտեղ շատ լավ ֆուտբոլիստներ են հանդես գալիս` ի դեպս Մբապեի, Գրիզմանի և Լակազետի: Բայց ես կենտրոնացած եմ միայն իմ թիմի վրա»,- Տիտեի խոսքերն է փոխանցում «Sport.es»-ը:
Հիշեցնենք` աշխարհի առաջնությունը կանցկացվի Ռուսաստանում 2018 թվականի ամռանը: