Հայաստանում ՀԱՊԿ «Փոխգործակցություն 2017» զորավարժությունների շրջանակներում «Ալագյազ» հրաձգարանում հրաձգություն է տեղի ունեցել:
Զորավարժությունների ընթացքում, որտեղ ըստ սցենարի, թշնամին հարձակվել է պետության սահմանների վրա, մասնակցել են ծանր տեխնիկայի ստորաբաժանումները՝ տանկեր եւ զրահամեքենաներ, «Գրադ» համազարկային կրակի համակարգեր, «Մի-8» եւ «Մի-24» ուղղաթիռներ, ռուսական կործանիչ «Միգ 29», հատուկ նշանակության ջոկատներ:
Հրաձգությունը տեղի է ունեցել ՀԱՊԿ «Փոխգործակցություն 2017» զորավարժությունների երկրորդ փուլի՝ «Մարտական եղբայրություն 2017»-ի շրջանակներում:
Զորավարժությունները սկսվել են հոկտեմբերի 9-ին եւ կավարտվեն հոկտեմբերի 13-ին:
Երրորդ փուլը՝ խաղաղապահ զորավարժությունները, կանցկացվեն Ղազախստանում, եւ կավարտվեն Տաջիկստանում: