«Բավարիայի» կիսապաշտպան Արյեն Ռոբենն իր գոհունակությունն է հայտնել մյունխենցիների գլխավոր մարզչի պաշտոնում Յուպ Հայնկեսի նշանակման առթիվ:

72-ամյա մասնագետն այս պաշտոնում փոխարինել է իտալացի Կառլո Անչելոտիին` ակումբի հետ մինչև 2018 թվականը նախատեսված պայմանագիր կնքելով.

«Ես Հոլանդիայում էի, և տեղի լրատվամիջոցները մի շարք ենթադրություններ էին անում «Բավարիայի» նոր գլխավոր մարզչի թեմայով:

Սակայն նրանցից ոչ մեկը Հայնկեսի անունը չէր նշում: Նրա նշանակում մեծ անակնկալ էր ինձ համար, բայց սա հաճելի է անակնկալ է: Ես իսկապես երջանիկ եմ, որ նա վերադարձել է»,-Ռոբենի խոսքերն է փոխանցում «Goal.com»-ը:

Հիշեցնենք, որ Հայնկեսը «Բավարիան» գլխավորել է երրորդ անգամ: Գերմանացու գլխավորությամբ մյունխենյան ակումբը երեք անգամ հռչակվել է Գերմանիայի չեմպիոն և մեկ անգամ նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը: