«Առավոտ» թերթը գրում է. «Առավոտը» ՀՅԴ Արցախի կառույցի ներկայացուցիչ, Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Իշխանյանին հարցրել է՝ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից առաջ կամ հետո սահմանին կլինե՞ն լարվածության բարձրացում եւ նոր վարքագծի նոր դրսեւորումներ Ադրբեջանի կողմից։
ԱԺ պատգամավորն ընդգծել է, որ նախկին որեւէ հանդիպումից առաջ եւ հետո մենք ականատես էինք լինում սահմանային միջադեպերի եւ ռազմական գործողությունների կիրառման ՝ դիվերսիոն խմբերի ներթափանցման փորձերի եւ կրակոցների. «Բայց կարծես թե դիվերսիոն վերջին փորձերի ձախողումից հետո տեսնում ենք, որ Ադրբեջանը այդ առումով եւս սպառվել է եւ իր քայլերը շարունակում է միայն հեռահար եւ մեծ տրամաչափի զինատեսակներից կրակոցներով՝ որոշակիորեն իրավիճակ սրելով։ Կարծում եմ՝ Ադրբեջանը կարող է ավելի լուրջ եւ այլ նախապատրաստական գործողություններ կատարել, բայց նախանշանները կարծես թե չեն երեւում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում