10 հաճելի բաներ Երևանում.
1. Դեղատնից փամփերս եմ առնում, առողջություն են մաղթում:
2. Տղայիս հետ խանութից առևտուր եմ անում, դրամարկղի մոտ մի անծանոթ երիտասարդ kinder ա նվիրում երեխուն:
3. Տաքսիով գործի գնալիս, նույն ուղղությամբ գնացող անծանոթ պապիկի եմ վերցնում, վարորդը գումարը վերջում չի վերցնում:
4. 24 ամյակս մանկական սրճարանում ենք նշում, այլ ծնունդներ նշող երեխեքի հետ նենց քեֆ ուրախություն ենք անում, որ թամադա ծաղրածուն պարապությունից դրսում ծխում ա, իսկ սրճարանի տերը մոտենում ու ասում ա. « Ստեղ կյանքում հաշիվ չեք փակելու»
5. Նստած գարեջրատանը գարեջուր եմ խմում ընկերներիս հետ, երգում, կենաց ենք ասում, մեկ էլ կողքի սեղանից երկու կանայք գարեջուր են հյուրասիրում:
6. Փողոցն անցնող տատիկը միշտ անծանոթ օգնող ունի:
7. Թաքուն համբուրվող աղջիկ ու տղա ոստիկաններ ես տեսնում, որը գուցե իրենց կանոնադրությամբ ճիշտ չէ, բայց բնության սահմանադրությամբ հրաշալի է:
8. Ծննդատան բակում միայն տակտով ծափերի տակ պարող նոր պապիկացած ու տատիկացած ամուսիններ:
9. Կամրջին միայնակ կանգնած մարդուն մոտեցող ու նրա հետ զրուցող մարդիկ:
10 Ու էլի լիքը շատ հաճելի բաներ, որոնք առանձին-առանձին կարող ա Շանհայում ու Բուենոս Այրեսում էլ կան, բայց իրար հետ մենակ ստեղ են:
Շնորհավոր տոնդ քաղաքս:
Ֆեյսբուք՝ Աղասի Միքայելյան