Հավանաբար, երբևէ չեք մտածել այն մասին, թե ինչ նշանակություն ունի սիրելիի ձեռքը բռնելու դիրքը։ Իրականում այն կարող է շատ բան պատմել ձեր հարաբերությունների մասին։

Greatpicture-ը գրում է, որ հարաբերություններում կարևոր է ցանկացած մանրուք՝ հայացք, հպումներ, շարժումներ և այլն։ Ահա, թե ինչ կարող է պատմել սիրելիի ձեռքը բռնելու ձևը ձեր հարաբերությունների մասին․

1. Ափը դեպի ներքև է։ Նա, ում ափը դեպի ներքև է, ձեր հարաբերություններում գլխավորող դեր ունի։ Այս դիրքը զուգընկերոջը պաշտպանելու ու նրա մասին հոգ տանելու ցանկություն է արտահայտում։ Նա բռնում է ձեր ձեռքը, որպեսզի փողոցը կամ մարդկանց խմբի միջով անցնեք։


2. Հյուսված մատներ։ Եթե սիրելիի ձեռքը բռնելիս ձեր մատները հյուսվում կամ խաչվում են, ապա դուք ամուր և ուժեղ կապ ունեք։ Միմյանց մեջ ձեզ ոչ միայն արտաքին տվյալներն են գրավում, ձեր հարաբերությունները շատ ավելի խորն են։ Դուք հոգ եք տանում միմյանց մասին և անկեղծ եք միմյանց հետ։


3. Մեկը բռնում է մյուսի մատները։ Եթե ձեր զուգընկերը ձեր ձեռքը չի բռնում, այլ մատները, նշանակում է, որ դուք երկուսդ էլ ազատ ու անկախ եք։ Դուք առանձին հետաքրքրություններ ունեք, որոնք դուրս են ձեր հարաբերություններից։ Հավանաբար, երկուսդ էլ սիրում եք միայնակ մնալ ու փորձում եք պահպանել ձեր անհատականությունը։ Սակայն օրվա վերջում, միևնույն է, միասին եք, քանի որ ձեր հարաբերությունները շատ ամուր են։


4. Մեկը բռնում է մյուսի մեկ մատը։ Եթե նա բռնում է ձեր միայն մեկ մատն, ապա դուք չափազանց հանգիստ հարաբերություններ ունեք։ Նա կարող է ժամանակ առ ժամանակ բռնել ձեր մատն՝ ի նշան սիրախաղի։


5. Ձեռքը գցում է ձեր ուսին ու բռնում ձեր ձեռքը։ Սա նման է հյուսված մատներին ու նշանակում է, որ դուք շատ մտերիմ եք, սակայն սա այլևս չի կարող համարվել ձեռք բռնել։ Եթե ձեր սիրելին ձեզ այդպես է գրկում, նշանակում է` պատրաստ է պաշտպանել ձեզ, իսկ եթե դուք եք այդպես գրկում, ապա հպարտանում եք ձեր հարաբերություններով ու պատրաստ եք հոգ տանել նրա մասին։


6. Պասիվ հպումներ։ Դուք չեք կապվում նրան, սակայն ամուր եք բռնում նրա ձեռքը։ Այս մեթոդով դուք նրբություն եք ստեղծում ձեր հարաբերություններում։


7. Նա իմն է։ Սա ձեռքը բռնելու շատ տարածված տարբերակ է։ Սովորաբար այն հանդիպում է հարսանեկան լուսանկարներում, երբ նրա ձեռքը նրբորեն բռնում է սիրելիի ամուր ձեռքը։ Այսպես նրանք արտահայտում են կենսական ուժն իրենց հարաբերություններում, ինչպես նաև, միմյանց պաշտպանելու ցանկությունը։ Այսպիսի հարաբերությունները լի են փոխադարձ հարգանքով, վստահությամբ ու հիացմունքով։


8. Մատները հանգիստ ու նուրբ հյուսված են։ Այսպես դուք վստահություն եք արտահայտում։ Դուք վստահում եք միմյանց, իսկ ձեր հարաբերություններն արդեն կայուն են դարձել։ Դուք գիտեք` ինչ սպասել միմյանցից։


9. Ձեռքը բռնում է դաստակի շուրջը։ Առաջին հայացքից թվում է, թե այս ձևն ագրեսիվ է ու անինքնավստահություն է արտահայտում, սակայն իրականում հակառակն է։ Դուք բռնում եք նրա ձեռքը՝ ձեր ձեռքը դաստակի շուրջ պտտելով։ Դուք ոչ միայն հյուսում եք ձեռքերն, այլև մարմնով մոտենում միմյանց։ Սա խորը կիրք, միասնություն ու միմյանց կողքին լինելու ցանկություն է արտահայտում։