Իտալիայի հավաքականի նախկին հարձակվող Լուկա Տոնին աջակցել է «Յուվենտուսի» հարձակվող Գոնսալո Իգուայինին, որն ընթացիկ մրցաշրջանում Ա Սերիայի 8 խաղում դարձել է 3 գոլի հեղինակ:
Տոնին վստահ է, որ մինչև մրցաշրջանի ավարտն Իգուայինը 30 գոլ կխփի.
«Հավատացեք ինձ, որ Իգուայինի մոտ հիմա ճգնաժամ է: Ես նրան հարձակվողի աչքերով եմ նայում: Նա պետք է հանգստություն պահպանի: Մենք խոսում ենք աշխարհի լավագույն հարձակվողներից մեկի մասին:
Երբ դուք խաղում եք «Յուվենտուսում» կամ «Բավարիայում» և մեկ խաղ գոլ չեք խփում, թվում է` մեկ տարի է անցել:
Կարևոր չէ, որ Իգուայինն այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում ընդամենը 4 գոլ է խփել: Ես պատրաստ եմ գրազ գալ, որ մինչև մրցաշրջանի ավարտը նա ևս 30 գոլ կխփի: Երբ ինձ մոտ էր ճգնաժամ լինում, ես ծիծաղում և կատակում էի թիմակիցներիս հետ: Գիտեի, որ լավ աշխատելով` կհասնեմ ուզածիս»,- Տոնիի խոսքերն է փոխանցում «Tuttosport»-ը: