Menvile ամսագիրը ներկայացրել է լուսանկարիչ Փիթ Սոուզայի նկարները, ով Սպիտակ Տանը աշխատել է դեռևս այն ժամանակ, երբ երկրորդ անգամ նախագահ ընտրվեց Ռեյգանը:

Երբ Բարաք Օբաման դարձավ սենատոր Փիթը նրա մեջ նկատեց ինչ-որ առանձնահատկություն, ինչ-որ ներուժ և սկսել լուսանկարել նրա, որպեսզի ցույց տա Բարաք Օբամայի առաջին քաղաքական քայլերը:

«Ես նկարում էի այն պահերը, որ երբևիցե էլ չեն կրկնվի: Օրինակ երբ Օբաման քայլում էր Մոսկվայի փողոցներով, նրան ոչ ոք չէր ճանաչում: Ես հասկացա, որ եթե անգամ Օբաման նախագահ դառնա, ապա երբևիցե այդպիսի պահ և հնարավորություն չի լինի: Դա իհարկե քիչ հավանական է, սակայն ես տեսա, որ նա ունի ինչ-որ ներուժ, որը չես կարող ասել մարդկանց մեծամասնության մասին»,- նշել է Սոուզան:

Սոուզան շարունակում էր լուսանկարել սենատոր Օբամային, որը շուտով դարձավ նախագահի թեկնածու, իսկ երբ 2008 թվականին Օբաման հաղթանակ տարավ նախագահական ընտրություններին, ապա Սոուզան կրկին վերադարձավ Սպիտակ Տուն որպես պաշտոնական լուսանկարիչ և լուսանկարների ծառայության տնօրեն:

Սոուզան և նրա աշխատակազմը վավերացրել է Օբամայի կյանքը սկսած 2009 թվականից: Փիթի նկարներում Օբաման հանդես է գալիս ոչ միայն որպես նախագահ, այլ նաև որպես տղամարդ, հայր և ամուսին:

Личный фотограф Обамы: я снимал моменты, которые никогда не повторятся - фото 2