Իսպանական El Chiringuito պարբերականը գրում է, որ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին ցանկանում է, որ իր թիմակիցներին ոչինչ չշեղի ֆուտբոլից:
Արգենտինացին մասնավորապես խնդրել է Պիկեին մի կողմ դնել իր քաղաքական հայացքները և կենտրոնանալ ֆուտբոլի վրա: Մեսին ցանկանում է, որպեսզի «Բարսելոնան» ևս մեկ անգամ նվաճի Իսպանիայի չեմպիոնի կոչումը:
Հիշեցնենք, որ Պիկեն մասնակցել էր Կատալոնիայի անկախության հանրաքվեին և իր թվիթերյան էջի միջոցով կոչ արել երկրպագուներին հետևել իր օրինակին: Բացի այդ, պաշտպանը բազմիցս քննադատել է Իսպանիայի կառավարության գործողությունները հանրաքվեի ժամանակ, Պիկեի այս պահվածքը միանշանակ անընդունելի է համարվում Լա Լիգայի ղեկավարների կողմից: