Մեզ մոտ ամեն ինչ հրաշալի է ստացվում, ի՞նչ էի ես անելու առանց քեզ
Նման պահերին մենք՝ կանայք, ծաղկում ենք։ Չէ՞ որ տղամարդն այդ դեպքում շնորհակալություն է հայտնում քեզ ոչ միայն քո օգնության, այլեւ քո ունակությունների ու դրական հատկանիշների համար, դրանով իսկ ցույց տալով, որ քո կողքին ինքն ավելի լավն է դառնում։
Դու լավագույն ընկերուհին ես քո ընկերուհու համար
Այս հաճոյախոսությունը, որը շեշտում է կնոջ բարությունը, այն բանից հետո, երբ նա օգնել է մտերիմներին, ազգականներին ու ընկերուհիներին՝ միանշանակ կստիպի նրան գիտակցել, որ տղամարդն իրոք գնահատում ու սիրում է նրան։
Ինձ հիացնում է, թե ինչպես ես դու պաշտպանում քո տեսակետը
Կանայք հաճախ գիտակցում են, որ ավելորդ զգացմունքայնությունը կարող է վանել տղամարդուն։ Սակայն երբ քեզ ասում են, թե ինչ գեղեցիկ ու համոզիչ էիր քո արդարացի բարկության պահին՝ դա ոգեւորում ու թեւավորում է կնոջը։
Քո մատնահարդարումն այնքան ներդաշնակ է այս զգեստին
Արտաքինի մասին նման հաճոյախոսություններից կինը հասկանում է, որ իր կողքին ուշադիր ու զգայուն տղամարդ է, որն ունակ է նկատել մանրուքները ու հիանալ դրանցով։ Դա տղամարդու կողմից ամենահաճելի գովասանքն է։
Նյութի աղբյուրը՝ NEWS.am