Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերը համաձայնության են եկել բարձր մակարդակով հանդիպում անցկացնելու անհրաժեշտության հարցում:Այս մասին հայտնում է ադրբեջանական Trend գործակալությունը` հղում կատարելով ԵԱՀԿ Մինսկի խմբում Միացյալ նահանգների ներկայացուցիչ Յան Քելլին:

«Կողմերը համաձայնության են եկել անցկացնելու հանդիպում բարձր մակարդակով և համանախագահները կշարունակի Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հետ այդպիսի հանդիպում կազմակերպելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ:

ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագհները մայիսին Երևոն և Բաքու այցելությունների ժամանակ Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հետ քննարկել են երկու պետության ղեկավարների նոր հանդիպման մասին: