WTA-ն (Կանանց թենիսի ասոցիացիա) տարվա լավագույն թենիսիստուհու մրցանակը շնորհել է աշխարհի առաջին ռակետ, իսպանացի Գարբինյե Մուգուրուսային, որն այս տարի նվաճել է Ուիմբլդոնի մրցաշարի տիտղոսը, իսկ ԱՄՆ-ի բաց առաջնությունից հետո դարձավ աշխարհի առաջին ռակետ:
Լավագույն զույգի մրցանակին արժանացել են շվեյցարացի Մարտինա Հինգիս եւ թայվանցի Յունժան Չժանը:
«Տարվա առաջընթաց» մրցանակը ստացել է լատվիացի Ելենա Օստապենկոն, որը սենսացիոն հաղթանակ տարավ Ֆրանսիայյի բաց առաջնության եզրափակիչում եւ 44-րդ տեղից բարձրացավ 7-րդ տեղ:
«Տարվա վերադարձ» մրցանակին արժանացել է ամերիկացի Սլոան Սթիվենսը, որը ձախ ոտքի վնասվածքի պատճառով մեկ տարի բաց թողնելուց հետո կարիերայում առաջին անգամ մտավ «Մեծ սաղավարտի» մրցաշարի եզրափակիչ եւ նվաճեց ԱՄՆ-ի բաց առաջնության չեմպիոնի տիտղոսը: