Ըստ պաշտոնական տեղեկության 10-UU-550 պետ. համարանիշով Մերսեդես մակնիշի մեքենայի վարորդը Շահին Խանալիևն է եղել, ով չի իմացել, որ դա հայկական դրոշ է: Նրա կարծիքով իր մեքենայի վրա պատկերված է եղել Կոլումբիայի դրոշը: Սակայն ոստիկանությունը պարզել է, որ տվյալ լոգոն հայկական տյունինգային ընկերության լոգո է, որը կատարել է այդ մեքենայի տյունինգը: Այնուհետև մեքենան ադրբեջանցի վարորդը գնել է Վրաստանի մեքենաների շուկայից: Վարորդը պարտավորվել է մեքենայի վրայից պոկել լոգոն, սակայն ստիպված կլինի հետագայում էլ շրջել հայկական տյունինգային ընկերության կողմից ձևափոխված մեքենայով:
Ֆեյսբուք՝ Աշոտ Ասատրյան