Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը վերջապես տարածեծ առաջին զոհված զինծառայողի մասին պաշտոնական տեղեկությունը:
Հոկտեմբերի 22-ին առաջնագծում զոհվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Ջաբբար Զեյնալովը: Հայ-ադրբեջանական վերջին բանակցությունից և Սարգսյան-Ալիև առանձնազրույցից հետո ադրբեջանական կողմը իրեն շատ ագրեսիվ էր պահում առաջնագծում: Նրանց կատարած սադրանքների արդյունքում հայկական կողմը ունեցավ մեկ զոհ:
Սադրանքներին տրվել է բավականաչափ կոշտ պատասխան, սակայն ադրբեջանական կողմը զոհերի և վիրավորների մասին ոչինչ չէր հայտարարում: Սակայն դրանց մասին երկար լռել չկարողացավ ու Զեյնալովը առաջինն էր, որի մասին պաշտոնապես հայտարարվում է:
Առաջնագծում զոհված ցանկացած զինվորի համար պատասխանատու է բացառապես Ադրբեջանի ՊՆախարար և գերագույն հրամանատարը, քանի որ նրանց հրամանների հետևանքով է սահմանում իրավիճակը լարվում:
Ֆեյսբուք՝ Աշոտ Ասատրյան