Մայքլ Ջեքսոնի մոր կողմից ներկայացված հայցը նրա աստղային համերգների կազմակերպիչ AEG Live կազմակերպության դեմ անհիմն են և դրամաշորթման փորձ է: Համաձայն Skynews-ի այս մասին հայտարարել է կազմակերպության տնօրենը:
Քաթերին Ջեքսոնը դատի էր տվել AEG Live-ին` նշելով, որ կազմակերպությունը համապատասխան կերպով չի ուսումնասիրել բժշկին, որը հետագայում իր տղային տվել է մեծ քանակությամբ ցավազրկող և պատճառ հանդիսացել Ջեքսոնի մահվան համար:
Սակայն AEG Live կազմակերպության տնօրեն ռենդի Ֆիլիպսը նշել է, որ ինքը չի հավատում, թե իր կազմակերպությունը ինչ-որ պատասխանատվություն է կրում Ջեքսոնի մահվան համար 2009 թվականին:
Ֆիլիպսը նշել է, որ համաձայն է իր և իրավապաշտպան Մարվին Փութնամի հայտարարության հետ, որ այս հայցը պարզապես դրամաշորթման փորձ է:
Ֆիլիպսը AEG Live ղեկավարների ամենաբարձր մակարդակի վկաներից է դատական լսումների ժամանակ, որոնք արդեն վեց շաբաթ է` շարունակվում են:
Նրա կազմակերպությունը մերժել է, որ տեղյակ է եղել, թե սրտաբան Կոնրադ Մյուրեը տրամադրել է Ջեքսոնին հանգստացուցիչներ քնելու համար:
Ֆիլիպսը հարցաքննության է ենթարկվելու բազմաթիվ նամակների վերաբերյալ, որոնք նա ուղարկել է և ստացել Ջեքսոնի առողջության մասին փոփ աստղի կյանքի վերջին շաբաթվա ընթացքում և թե ինչպիսի կապեր է ունեցել Մյուրեի հետ: