Հայկական բեռնատարները կկարողանա ազատ Ռուսաստան գնալ: Այս մասին հոկտեմբերի 24-ին՝ Կառավարությունում Հայաստանի եւ Ռուսաստանի վարչապետներ Կարեն Կարապետյանի եւ Դմիտրի Մեդվեդեւի հանդիպման ավարտին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:
Նշենք, որ հանդիպման արդյունքում Միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին համաձայնագիր է ստորագրվել:
Նախարարի խոսքով՝ փաստաթղթի կարեւոր կետերից մեկը երկու երկրների միջեւ առանց փոխադարձ քվոտաների (թույլտվությունների) բեռնափոխադրումներն են: