Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Դանիլոն խոստովանել է, որ կարոտում է Մադրիդի «Ռեալին», որտեղից հեռացել էր ամռանը:

«Եթե անկեղծ լինեմ, ապա կարոտում եմ «Ռեալին»: Այնտեղ երկու անհավանական տարի եմ անցկացրել՝ հաղթելով զգալի մրցաշարերում: Մարդիկ Մադրիդում ինձ միշտ լավ վերաբերմունք են ցույց տվել, սակայն այժմ պետք է թերթել էջը:

«Մանչեսթեր Սիթին» լավ կազմ ունի, սակայն միշտ կարող ես ուժեղացնել այն: Մեսսին հանճարեղ է: Իհարկե, կցանկանայի խաղալ նրա հետ, քանի որ նա լավագույններից է»,- բրազիլացու խոսքը մեջբերում է «AS»-ը: