ԱՄՆ գիտնականները սերտ կապ են գտել տղամարդու հասակի ու նրա հաստատած սեռական կապերի միջև: Նրանք այնպիսի եզրահանգման են եկել, որ բարձրահասակ տղամարդիկ ավելի շատ սեռական կապեր ունեն, քան ցածրահասակները։
Փորձին մասնակցել են 60.000 կամավոր տղամարդիկ, որոնք պատասխանել են հետազոտողների մի շարք հարցերին։ Տրված պատասխանները վերլուծության ենթարկելուց հետո գիտնականներն արել են հետևյալ եզրակացությունը՝ ուժեղ սեռի ներկայացուցիչները, որոնք համեմատաբար բարձրահասակ են, երեք անգամ ավելի շատ սեռական կապեր են ունեցել՝ համեմատաբար ցածրահասակ ու միջահասակ տղամարդկանց հետ։
Նրանք կարծում են, որ դա պայմանավորված է էվոլյուցիոն գործընթացով։ Դեռևս հնուց՝ քարանձավներում ապրելու ժամանակ, կանայք իրենց կողակից էին ընտրում ավելի բարձրահասակ տղամարդկանց, քանի որ համարում էին, որ նրանք ավելի առողջ, ուժեղ ու վստահելի են՝ համեմատած ավելի ցածրահասակների հետ, ինչի համար էլ համարվում է, որ կարող են հուսալի պաշտպանել կնոջն ու երեխաներին։ Աղջիկների մեծամասնությունը մինչ օրս էլ այդպիսի ընտրություն են կատարում։
Նյութի աղբյուրը՝ ORER.news