Չափազանց կարևոր է սովորել ճանաչել նշանները, որոնք օրգանիզմն ուղարկում է՝ այն դեպքում, երբ առկա են առողջական խնդիրներ։ Budetezdorovy.ru կայքը ներկայացրել է նշանները, որոնց առկայությունը կարող է վկայել ձվարանների կիստայի առկայության մասին.
- հաճախակի միզարձակման ցանկություն կամ դժվարություններ միզարձակման ընթացքում
- անոմալ արյունահոսություն կամ ցավոտ դաշտան
- ցավ սեռական հարաբերության ընթացքում
- փսխում կամ սրտխառնոց
- քաշի ավելացում
- մշտական հոգնածություն։
Այս նշաններից մի քանիսի միաժամանակյա առկայության դեպքում խորհուրդ է տրվում դիմել մասնագետի օգնությանը՝ իրավիճակը վերլուծելու և հստակ լուծումներ գտնելու համար։
Որպես լրացուցիչ միջոց՝ կարող եք մատուտակի արմատ օգտագործել։ Այն օգնում է օրգանիզմում բորբոքային պրոցեսների դեմ պայքարում, կարգավորում է նյութափոխանակությունը։
1 լիտր մաքուր ջուրը եռացրեք, ավելացրեք 30 գրամ մատուտակի արմատ։ Տաքացրեք դանդաղ կրակի վրա 30 րոպե։ Ծածկեք տարան, թողեք թրմվի 10 րոպե։
Խորհուրդ է տրվում թեյը խմել առավոտյան՝ նախաճաշելուց 20 րոպե առաջ, ևս մեկ բաժակ՝ ճաշից ու ընթրիքից հետո։ Խմեք 10-12 օր, ընդմիջեք 5-7 օրով, ապա կրկնեք կուրսը։
Նյութի աղբյուրը` 168.am