Ղազախստանում ծնված, հայազգի Սոֆի Մանասյանը հանդիպել է Անջելինա Ջոլիի հետ, հաղորդում է Tengrinews.kz կայքը:
Աղջիկը, որն այժմ բնակվում է Լոս Անջելեսում, Instagram- իր էջում լուսանկար է հրապարակել Էնջիի հետ:
Սոֆիի մայրիկի՝ Օլգայի խոսքով, լուսանկարն արվել է Ասիական կինոփառատոնի ժամանակ: Անջելինա Ջոլին ներկայացնում էր «Սկզբում նրանք սպանեցին հորս» ֆիլմը:
«Սոֆին հիացած էր Ջոլիով: Երբ նա պատրաստվում էր լքել դահլիճը, անվտանգության աշխատակիցները ազատում էին տարածքը մարդկանցից, սակայն երբ Ջոլին ամբոխի մեջ տեսավ Սոֆիիին, ասաց՝ ի՞նչ եք անում, նա երեխա է, թողեք նրան ինձ մոտ: Ապա նա կանչեց Սոֆիին՝ ասելով. Come on, honey, ի՞նչ է քո անունը»,- պատմել է Սոֆիի մայրը:
Նշենք, որ Սոֆի Մանասյանը Ղազախստանում հայտնի է դարձել պարային նախագծերում իր մասնակցության շնորհիվ:
Նյութի աղբյուրը` NEWS.am