«Ռեալի» կիսապաշտպան Իսկոն խոսել է «Ժիրոնայի» հետ խաղի մասին:
Իսպանիայի առաջնության 10-րդ տուրի խաղում «Ռեալը» հյուրընկալվելիս 1:2 հաշվով անակնկալ պարտություն է կրել կատալոնական թիմից.
«Ոչ ոք չպետք է ասի, թե «Ռեալը» մեռած Է: Մենք ցույց ենք տվել, որ միշտ վերադառնում ենք:
Երբ գործերը լավ են, շատ հեշտ է մեզ մեծագույն թիմ անվանելը: Հիմա էլ մենք պետք է ցույց տանք, որ իսկապես այդպիսինն ենք: Պարզ է, որ այսպես շարունակել չի կարելի:
Շատ տարօրինակ խաղ էր: 1:0 հաշվի ժամանակ մենք մեզ հիանալի էինք զգում: Հետո երկրորդ կեսի սկզբում անհամաձայնություն տեղի ունեցավ, որը փոխեց խաղի ընթացքը»,- կիսապաշտպանի խոսքերն է փոխանցում «Marca»-ն:
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Ռեալի» ֆուտբոլիստների միջև անհամաձայնություններ ու նաև վեճեր են եղել «Ժիրոնայի» հետ խաղի ժամանակ: