Վրաստանի նախագահի որոշմամբ հունիսի 7-ը Վրաստնում հայատարարվել է սգո օր կապված Աֆղանստանում յոթ վրացի զինծառայողների մահվան հետ: Այս մասին հաղորդում է Грузия Online-ը: 
Վրաստանի նախագահը իր ցավակցությունն է հայտնել երկրին և զոհվածների ընտանիքներին: 
Այսօր Վրաստանի ամբողջ տարածքում իջեցվելու են պետական դրոշները: 
Հիշեցնենք, որ Աֆղանստանի Հիլմենդ նահանգում վրացական ռազմական բազայի վրա ահաբեկչական հարձակման ժամանակ սպանվել է յոթ զինծառայող, իսկ ինը վիրավորվել: Ընդ որում յոթերորդ զինվորի սպանության դեպքը հաստատվել է միայն երեկ, քանի որ վերջինս գտնվել է ավերակների տակ և բժիշկները հույս են ունեցել, որ կկարողանան փրկել նրա կյանքը: