«Ժողովուրդ»–ին հաջողվեց պարզել, որ նախագահականը գնել է 20 տարվա հնության «Նաիրի» տեսակի 53 շիշ կոնյակ և յուրաքանչյուրի համար վճարել 18 հազար 600 դրամ (ընդհանուր արժեքը կազմել է 985 հազար 800 դրամ)։ Նշենք, որ խանութներում «Նաիրի» 0.5-լիտրանոց կոնյակը վաճառվում է 35 հազար դրամից ոչ պակաս։ Թե ինչպես է ՀՀ նախագահի նստավայրին հաջողվել թանկարժեք կոնյակը գնել կես գնով անհասկանալի է։ Հավելենք, որ ըստ «Ժողովուրդ»–ի տեղեկությունների՝ Սերժ Սարգսյանը միայն «Նաիրի» տեսակի կոնյակ է ըմպում, և նախագահականում կայացած ընդունելությունների ժամանակ հենց այդ կոնյակից են հյուրասիրում»,– գրում է թերթը։