Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ֆիլ Նևիլը կարծիք է հայտնել, որ սերբ կիսապաշտպան Նեմանյա Մատիչի վաճառքը մեծ սխալ էր «Չելսիի» կողմից:
«Կարող եմ ասել պատճառը, թե ինչն է «Չելսիի» խնդիրը՝ Մատիչը: Նրան վաճառելու որոշումը սարսափելի սխալ էր: Երբ Մատիչը հանդես էր գալիս Կանտեի հետ հենակետայինի դիրքում, «Չելսին» շատ վստահելի էր:
Նա, ով այդ որոշումն է ընդունել, պետք է հեռացվի աշխատանքից: Եթե «Չելսիի» ֆուտբոլիստներին հարցնեք, թե ում են ցանկանում թիմ վերադարձնել, նրանք կտան Մատիչի անունը»,- Նևիլի խոսքը մեջբերում է «BBC»-ն: