Wday.ru 

Խնդիրներն առաջանում են այն ժամանակ, երբ Ձեր զգացմունքները խլացնում են բանականության ձայնը. երբ Դուք լսում եք, թե ինչ է ասում Ձեր սիրտը, այլ ոչ այն, թե ինչ է բղավում Ձեր միտքը:

Օրինակ՝ Դուք ժխտում եք տագնապային նշանները, որոնք Ձեզ հուշում են, որ ինչ-որ բան այն չէ, Դուք արդարացնում եք նրա վատ արարքը («նա հոգնել է, շատ է աշխատում, հիվանդ է»): Դուք համոզում եք Ձեզ, որ պարզապես իրեն լավ չեք հասկացել:

Արդյունքում, Դուք կարող եք, այսպես կոչված, զգացմունքային ճնշման զոհ դառնալ: Եվ եթե դուք չգիտակցեք դրա նշանները, ամեն ինչ կարող է վատ վերջանալ:

Ահա 6 նշան, որ Ձեզ սիրահարված չեն եւ Ձեզ կառավարում են՝

. Նա Ձեզ մշտական ու խիստ ուշադրության մեջ է պահում
. Նա պահանջում է, որ ժամանակի անիրական քանակությամբ միասին լինեք
. Նա մերժում է իր կյանքի մյուս բնագավառները՝ հանուն Ձեզ
. Նա խանդում է ցանկացած անձի ու զբաղմունքի, որը Ձեր ուշադրությունը գրավում է
. Նա հետեւում եւ ստուգում է Ձեզ, երբ տեղում չեք: Տղամարդու իմաստությունը կնոջից 10 բան թաքցնելու մեջ է
. Նա մերժում է Ձեր անձնական ֆիզիկական տարածքը, որպեսզի բոլորին ցույց տա, որ Դուք իրեն եք պատկանում:

Կառավարելի սերն սկսվում է ուժեղ զգացմունքներից, ուշադրությունից եւ աստիճանաբար վերածվում է անառողջ կառավարման:


Նյութի աղբյուրը` NEWS.am