«Մարսելի» նախկին հարձակվող Անդրե-Պիեր Ժինյակը կատակով ՊՍԺ-ի մարզաշապիկն ամենատգեղն է անվանել աշխարհում:

«Տիգրեսի» ֆուտբոլիստը սա ասել է երկրպագուների հետ վերջերս կայացած հանդիպումներից մեկի ժամանակ: Դադարի ժամանակ ֆրանսիացին նկատել է ՊՍԺ-ի մարզաշապիկը կրող մի տղամարդու և ասել.

«Սա աշխարհի ամենատգեղ մարզաշապիկն է»:

Փարիզյան թիմի երկրպագուն ժպիտով է պատասխանել ֆրանսիացուն:

Նշենք` այս տարվա ապրիլին 31-ամյա ֆուտբոլիստը խոստովանել էր, որ ավելի լավ է մահանա, քան տեղափոխվի ՊՍԺ: