«Սուրիկ Խաչատրյանի շուրջ ծավալված դեպքերը, թվում է՝ կասեցրին մյուս մարզպետների պաշտոնանկության ալիքը։ Երեկ, սակայն, իշխանական կուլիսներում շրջանառվում էր ևս երկու անուն՝ Տավուշի և Լոռու մարզպետների անունները։ Ըստ լուրերի, իշխանությունը համարում է, որ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը թույլ է, իրեն չի արդարացնում։ Եվ նախագահի ընտրությունների արդյունքներն էլ այդ թուլության հետևանքն էին։

Ընտրական արդյունքներն են նաև Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի մոտալուտ պաշտոնանկության պատճառը։ Ազատման հրամաններն ուշացան միայն ավելորդ աղմուկ չբարձրացնելու մտայնությամբ, որպեսզի պաշտոնանկությունները չվերագրվեն ընտրություններին։ Իսկ վերջին իրադարձությունները լավ առիթ են մարզպետների դասում փոփոխություններ անելու համար։ Արթուր Նալբանդյանը մեզ հետ զրույցում ասաց, որ առաջին անգամ է լսում իր հնարավոր պաշտոնանկության մասին և իրեն թույլ մարզպետ չի համարում։ «Ո՞վ ասեց, որ պաշտոնում պետք է ցմահ աշխատել, ես առաջին անգամ Ձեզնից լսեցի այդ մասին... Ես չեմ կարող թույլ ղեկավար լինել, այսքանը» »,–գրում է Հրապարակ թերթը։