Արցախի Երիտասարդ Գիտնականների և Մասնագետների Միավորման (ԱԵԳՄՄ) նախաձեռնությամբ և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ու «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի ֆինանսական աջակցությամբ 2017թ. սեպտեմբերի 14-ից 17-ն Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում կազմակերպված «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հիմնախնդիրներն ու հեռանկարները» խորագրով 2-րդ միջազգային երիտասարդական գիտաժողովի զեկուցումների նյութերն ամփոփվել են եռալեզու ժողովածուում:
Այն բաղկացած է լիագումար նիստի, ինչպես նաև իրավագիտություն, քաղաքագիտություն, տնտեսագիտություն և պատմություն-հոգեբանություն-լրագրություն բաժանմունքների զեկույցներից: Ժողովածուում տեղ են գտել նաև Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի ուղերձը, գիտաժողովի կազմկոմիտեի նախագահ, իրավաբանական գիտությունների թեկնածու Ավետիք Հարությունյանի բացման խոսքը, ինչպես նաև գիտաժողովի մասնակիցների կողմից ընդունված հայտարարությունը:
Ժողովածուն կարող է հետաքրքիր լինել Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման ու 26-ամյա պետականության կերտման հիմնախնդիրներով զբաղվող գիտնականների, պետական և հասարակական գործիչների ու ընթերցողների լայն շրջանակի համար: