«Մարսելի» նախագահ Ժակ-Անրի Էյրոն հանդիպել է պաշտպան Պատրիս Էվրայի հետ և հայտնել նրան աշխատանքից ժամանակավորապես հեռացվելու մասին:
Այս մասին հայտնում է ֆրանսիական ակումբի պաշտոնական կայքը:
Էվրան ավելի ուշ հանդիպման կհրավիրվի, որի ընթացքում որոշում կկայացվի հետագա կարգապահական միջոցառումների վերաբերյալ:
«Մարսելի» տարածած հաղորդագրության մեջ նաև ասվում է, որ հետաքննությունն է իրականացվում երկրպագուների վերաբերյալ, ովքեր վիրավորել են Էվրային: Այդուհանդերձ, նշվում է, որ ֆուտբոլիստն իրեն պետք է ավելի զուսպ պահեր և չարձագանքեր սադրանքներին:
Հիշեցնենք` Եվրոպա լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի` «Վիտորիա Գիմարայեշի» հետ խաղում 36-ամյա ֆուտբոլիստը ոտքով հարվածել է իրեն վիրավորած երկրպագուներից մեկի գլխին և դեռ խաղը չսկսված` հեռացվել է դաշտից:
Հաղորդվում էր, որ Էվրան նվազագույնը 5 խաղով կորակազրկվի:



 
										
										 
										
										 
										
										 
					






 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					