Life.panorama.am-ը գրում է.
Life.panorama.am-ն արդեն պատմել է, որ մի շարք հայ հայտնիների YouTube-ի պաշտոնական էջերն արգելափակվել է, սակայն պատճառը դեռեւս անորոշ է: Life.panorama.am-ն այսօր զրուցել է երգչուհի Սոնա Շահգելդյանի հետ: Երգչուհին մտահոգված է, հարցին դեռեւս լուծում չի տրվում ու պարզ էլ չէ` իր` տարիների աշխատանքը, որը ներկայացված էր պաշտոնական էջում, կկորչի, թե ոչ:
«Իմ տեղեկություններով կոլեգաներիցս շուրջ 72-ի YouTube-ի պաշտոնական էջերն արգելափակված են: Շատ զարմացած եմ, չգիտեմ, թե սա ինչի արդյունքն է: Քանի որ մենք կցված ենք «Հայ ֆանատ» էջին, ուստի դեռեւս չեմ էլ կարող ասել` այս խնդիրն ում պատճառով է առաջացել` հենց YouTube-ի, թե «Հայ ֆանատի»: Հնարավոր է որոշ խախտումներ են եղել «Հայ ֆանատում» ընդգրկված այլ բաժանորդների կողմից, հնարավոր է, որ սովորական տեխնիկական խնդիր, մի խոսքով` չեմ ուզում ենթադրություններ անել, նախընտրում եմ մի քիչ էլ սպասել, հատկապես, որ «Հայ ֆանատը» բավականին պրոֆեսիոնալ կազմակերպություն է: Եթե մոտ օրերս այդ հարցին լուծում չտրվի, արդեն կանցնեմ լուրջ քայլերի, հաստատ իմ հեղինակային իրավունքները կպահանջեմ արդեն իրավական դաշտում»,- ընդգծեց երգչուհին:
Սոնան հավելեց` իրեն այս խնդիրը խիստ բարկացրել է, քանի որ իր պաշտոնական էջում ամեն ինչ կատարվել է օրենքների սահմաններում` առանց որեւէ խախտումի:
Շարունակությունը՝ այստեղ: